Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ

Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ
20.10.2025 | 14:37

Հայտարարություն

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելուն։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։

Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։

Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ։

Վարդան ՂՈՒԿԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ